Ֆրանսիայի Լիգա 1-ի 14-րդ տուրի կենտրոնական խաղում «Մոնակոն» սեփական դաշտում ընդունել էր ՊՍԺ-ին և առավելության հասավ նվազագույն՝ 1:0 հաշվով:
Հանդիպման միակ գնդակը խփվեց երկրորդ խաղակեսում.
68-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Տակումի Մինամինոն՝ եզրափակելով Ալեքսանդր Գոլովինի կատարած փոխանցումը։
Այս հաղթանակի շնորհիվ «Մոնակոն» վաստակեց 23 միավոր, ընդհատեց երեք անընդմեջ պարտությունների շարքը և բարձրացավ 6-րդ հորիզոնական:
ՊՍԺ-ն, չնայած պարտությանը և 3 խաղից բաղկացած հաղթարշավի ընդհատմանը, 30 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակն այս պահին