Գլխավոր դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի ուսանողին ծեծի ենթարկածներին չկալանավորելու որոշման դեմ: Այս մասին «Լուրեր»-ին հայտնել են Դատախազությունից: «Խափանման միջոցների փոփոխությունների վերաբերյալ դատական ակտերն այսօր ենք ստացել, վերաքննիչ բողոք կներկայացնենք»,- նշել են կառույցից: Նոյեմբերի 27-ին ֆեյսբուքյան օգտատեր Նանար Պողոսյանը տեսանյութ է հրապարակել, որում Զորական գյուղի բարձր դասարանի մի քանի աշակերտներ դաժան ծեծի են ենթարկում Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանողի: Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը ՍիվիլՆեթին հայտնել է, որ դեպքի առթիվ մոտ մեկ ամիս առաջ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ խուլիգանության հոդվածի հատկանիշներով: Միջնորդությունը բավարարվել է. չորսի նկատմամբ կիրառվել է 20-օրյա կալանք, մեկի նկատմամբ՝ տնային կալանք: Կալանքի ժամկետը լրանալուց հետո կոմիտեն դիմել է […]