Անձից առ Աստված

Անձից առ Աստված

29.11.2025 | 21:59

Դուք մի խաղաղ տեղի` սրբարանի կարիքն ունեք, խուսափելու համար սխալ հասկացվելուց, իսկ շատ հաճախ էլ, ձեր իսկ անձերից:

ՈՒրիշներից կարող եք հեշտությամբ հեռանալ` մոտենալու համար ձեր էության խաղաղ ջրերին, սակայն ձեր անձից, ձեր մեղքերից և թերություններից ու՞ր կարող եք գնալ:

Հավիտենական Աստծո, ձեր միակ ապավենի մոտ միայն կարող եք օթևանել:

Մոտեցեք, որ նրա անհուն մեծության մեջ մոռանաք ձեր փոքրությունը, ձեր ցածրությունը, ձեր անկարողությունը:

Մինչև, որ ապահովություն բերող հոգեկան թեթևությունը վերածվի Աստծո մոտ գտած ուրախության, որ կարողանաք աստվածայինը շնչել և շնչելով հաղթող զորություն ստանալ:

Մեկնաբանություններ

Leave a Comment