Aurora News | Թրամփը որոշել է չփոխանցել «Տոմահավկ» հրթիռները Ուկրաինային՝ Պուտինի հետ զրույցից հետո

Սթիվ Վիտկոֆը Կիևին առաջարկել է «Տոմահավկ» հրթիռների փոխարեն մաքսատուրքերի հետաձգում փնտրել, հաղորդում է WSJ-ն։

Սա հզոր խթան կհաղորդի Ուկրաինայի տնտեսությանը, պնդել է ԱՄՆ նախագահի դեսպանը։

«Փոխարենը, նա կոչ է արել ուկրաինացի պաշտոնյաներին փորձել այլ մարտավարություն. ո՞րն է մի բուռ հրթիռների իմաստը», – հաղորդում է The Wall Street Journal-ը։

Թերթի տվյալներով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է չփոխանցել «Տոմահավկ» հրթիռները Ուկրաինային հոկտեմբերի 16-ին իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո։

Leave a Comment