Իսպանիայի առաջնության 14-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ ընդունեց «Ալավեսին» և հաղթանակ տոնեց 3:1 հաշվով։
Հանդիպման մեկնարկը անակնկալ էր տանտերերի համար․ արդեն 1-ին րոպեին հյուրերի կիսապաշտպան Պաբլո Իբանյեսը բացեց խաղի հաշիվը։ Սակայն կատալոնացիները կարողացան արագ վերականգնել հավասարությունը․ 8-րդ րոպեին աչքի ընկավ Լամին Յամալը։
Խաղի բեկումնային պահը 26-րդ րոպեն էր, երբ Դանի Օլմոն առաջ մղեց «Բարսելոնային»։ Հանդիպման ավելացված ժամանակում Օլմոն դուբլ ձևակերպեց։
Այս հաղթանակի շնորհիվ «Բարսելոնան» վաստակեց 34 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնական՝ շրջանցելով Մադրիդի «Ռեալին» (32 միավոր), որը դեռ մեկ հանդիպում պակաս է անցկացրել։ «Ալավեսը» 15 միավորով զբաղեցնում է 14-րդ տեղը։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը