🎥 ԱՊԼ․ Լիդսը պայքարեց, բայց ուժեղ գտնվեց Մանչեսթեր Սիթին — Armsport.am

Անգլիայի Պրեմիեր լիգայի 13-րդ տուրի շրջանակում «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ ընդունեց «Լիդսին» և դժվարին պայքարում առավելության հասավ 3:2 հաշվով։

​«Քաղաքաբնակների» կազմում փայլեց կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը, ով դուբլ ձևակերպեց՝ աչքի ընկնելով հանդիպման հենց մեկնարկում (1-ին րոպե) և խաղավերջում (90+1-րդ րոպե): Տանտերերի կազմում ևս մեկ գոլ 25-րդ րոպեին խփեց Յոշկո Գվարդիոլը:

​Հյուրերի կազմում գոլերով աչքի ընկան Դոմինիկ Կալվերտ-Լյուինը (49-րդ րոպե) և Լուկաս Նմեչան (68-րդ րոպե):

​Այս հաղթանակից հետո «Մանչեսթեր Սիթին» վաստակեց 25 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնական: «Լիդսը», կրելով չորրորդ անընդմեջ պարտությունը, 11 միավորով եզրափակում է վտանգավոր գոտին՝ զբաղեցնելով 18-րդ տեղը:

​Զուգահեռաբար կայացած մյուս հանդիպումներում գրանցվեցին հետևյալ արդյունքները.

​«Բրենթֆորդ» — «Բարնլի»՝ 3:1
​«Սանդերլենդ» — «Բորնմութ»՝ 3:2

Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ

Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը

Leave a Comment