Վարդենիսում 2 պայմանագրային զինծառայող պայթել են ականի վրա – Նորություններ 28.11.2025

Վարդենիսում 2 պայմանագրային զինծառայող պայթել են ականի վրա. նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին  հայտնել են ՊՆ-ից։

«Ծառայողական պարտականությունների կատարման հետ չկապված հանգամանքներում և ծառայողական պարտականություններ չկատարելիս են նրանք ստացել վնասվածքները: Հանգամանքների ճշտման ուղղությամբ պատկան մարմինները համապատասխան ուսումնասիրություններ են կատարում»,- ասել են ՊՆ-ից։

Leave a Comment