Ինչպե՞ս է փոխվել ապրանքաշրջանառությունը Հայաստանի և Ռուսաստանի միջև՝ Փաշինյանի իշխանության տարիներին

2018 թվականից, երբ Հայաստանում իշպանություն փոխվեց, մինչև 2023 թվականը Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է 4 անգամ։ Դրա մասին են վկայում Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալները։

Եթե ​​2018 թվականի վերջին Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը կազմում էր 1,9 միլիարդ դոլարից փոքր-ինչ ավելի, ապա 2023 թվականի վերջին այդ ցուցանիշը մոտ էր 8 միլիարդ դոլարին։

Ստորև ներկայացնում ենք Ռուսաստանի հետ 2018-2023 թվականների ապրանքաշրջանառության ցուցանիշները.

2018 թվականին ապրանքաշրջանառությունը կազմել է 1 միլիարդ 925 միլիոն 814 հազար դոլար (արտահանումը՝ 666 միլիոն 126 հազար 100 դոլար, ներմուծումը՝ 1 միլիարդ 259 միլիոն 687 հազար 900 դոլար),

2019 թվականին՝ 2 միլիարդ 225 միլիոն 368 հազար 200 դոլար (արտահանումը՝ 741 միլիոն 441 հազար 500 դոլար, ներմուծում՝ 1 միլիարդ 483 միլիոն 926 հազար 700 դոլար),

2020 թվականին՝ 2 միլիարդ 157 միլիոն 734 հազար 300 դոլար (արտահանում – 680 միլիոն 337 հազար 800 դոլար, ներմուծում – 1 միլիարդ 477 միլիոն 396 հազար 500 դոլար),

2021 թվականին՝ 2 միլիարդ 626 միլիոն 093 հազար 700 դոլար (արտահանումը՝ 840 միլիոն 679 հազար 600 դոլար, ներմուծում՝ 1 միլիարդ 785 միլիոն 414 հազար 100 դոլար),

2022 թվականին՝ 5 միլիարդ 099 միլիոն 899 հազար դոլար (արտահանումը՝ 2 միլիարդ 462 միլիոն 777 հազար 200 դոլար, ներմուծում՝ 2 միլիարդ 637 միլիոն 121 հազար 800 դոլար),

2023 թվականին՝ 7 միլիարդ 923 միլիոն 946 հազար 500 դոլար (արտահանումը՝ 3 միլիարդ 540 միլիոն 192 հազար 100 դոլար, ներմուծում՝ 4 միլիարդ 383 միլիոն 754 հազար 400 դոլար):

Ըստ որոշ կանխատեսումների՝ մինչև 2024 թվականի վերջ Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կարող է հասնել 14-16 միլիարդ դոլարի։

Արամ Դանիելյան



Source link

Leave a Comment