Aurora News | Ինչպե՞ս է ապահովագրված անձն օգտվելու ապահովագրությունից. Առողջապահության նախարար

Առողջապահության համապարփակ ապահովագրության շրջանակներում քաղաքացիները տարին մեկ անգամ պարտադիր հետազոտություն անցնելու հնարավորություն, այնուհետև պարտավորություն կունենան, ինչպես նաև կօգտվեն սկրինինգային ծրագրերից: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնել է  առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարը ներկայացրել է, թե ինչպես է ապահովագրված անձն օգտվելու ապահովագրությունից.

«Երբ մարդն ունի որոշակի գանգատներ, նրա առաջին կոնտակտը ամբուլատորիան և պոլիկլինիկան են: Պետք է դիմել ընտանեկան բժշկին, թերապևտին կամ մանկաբույժին: Առաջին այս էտապից հետո, եթե ընտանեկան բժիշկը, թերապևտը կամ մանկաբույժը կարիքն ու ցուցումը տեսավ, արդեն կուղղորդի հետագա բուժօգնությանը:

Եթե անհրաժեշտ լինի անցնել հավելյալ հետազոտություններ կամ ստանալ հիվանդանոցային բուժօգնություն, ապա այս առաջնային օղակը ուղեգրումների միջոցով կնպաստի բժշկական ծառայությունների շարունակական մատուցմանը»,- ասել է Անահիտ Ավանեսյանը։

Leave a Comment