Ուկրաինան լուրջ հետևանքներ կունենա կոռուպցիոն սկանդալի պատճառով․ Պեսկով

Ուկրաինան լուրջ հետևանքներ կունենա կոռուպցիոն...

Ուկրաինան լուրջ հետևանքներ կունենա կոռուպցիոն սկանդալի պատճառով, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ի՞նչ հետևանքներ կլինեն։ Ակնհայտ է՝ չափազանց բացասական։ Բայց չեմ կարծում, որ որևէ մեկը կարող է հենց հիմա ճշգրիտ կանխատեսել, թե դրանք ինչպիսին կլինեն», – նշել է Պեսկովը։

Նա հավելել է, որ Ուկրաինայում կոռուպցիոն սկանդալը ցնցում է երկրի քաղաքական համակարգը բոլոր ուղղություններով, և այնտեղ իրավիճակը շատ լուրջ է լինելու։

Հիշեցնենք, որ կոռուպցիայի դեմ պայքարի մարմինները խուզարկություններ են անցկացրել Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի տանը։

Leave a Comment