Արշալույս Մղդեսյան Հայաստանի էլեկտրական ցանցեր (ՀԷՑ) ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտնել է, որ արևմտյան խոշոր էներգետիկ ընկերությունները հետաքրքրվածություն են ցուցաբերել Հայաստանի բաշխիչ ցանցերի կառավարման հարցում։ Այս մասին պաշտոնյան հայտարարել է «ՍիվիլՆեթ բիզնես»-ին տված հարցազրույցում՝ անդրադառնալով ընկերության ապագայի հնարավոր սցենարներին։ Ըստ Պետրոսյանի՝ քննարկվում է ՀԷՑ-ի հետագա կարգավիճակի երկու հիմնական տարբերակ՝ պետականացում կամ օտարում նոր ներդրողի։ Ժամանակավոր կառավարիչը նշել է, որ արդեն իսկ առկա են ազդակներ միջազգային շուկայից։ «Իմ նշանակման առաջին իսկ օրվանից միջազգային լուրջ էներգետիկ կորպորացիաների կողմից ազդակներ են եկել Հայաստան։ Խոսքը նաև արևմտյան այնպիսի հայտնի կորպորացիաների մասին է, որոնք այսօր տարբեր երկրներում օպերատորի կարգավիճակով կառավարում են բաշխիչ ցանցեր»,- նշել […]