Պուտինի վերջնագիրը ստիպել է Զելենսկու «արյունը երակներում սառել»․ DE



Համաշխարհային Մամուլ












Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ուկրաինայում հատուկ գործողության ավարտի մասին խոսքերով վերջնագիր է ներկայացրել Կիևին։ Այս մասին գրել է բրիտանական Daily Express պարբերականը։

«Պուտինի վերջնագիրն Ուկրաինային ստիպեց ամբողջ աշխարհին զգուշանալ», – հավելել են պարբերականում: Նրանք նաև կարծիք են հայտնել, որ Ռուսաստանի առաջնորդի նախազգուշացումը կստիպի արյունը սառել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու երակներում:

Ինչպես հիշեցրել են լրագրողները, Ռուսաստանի ղեկավարն ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինայի Զինված ուժերը կամ ինքնակամ կհեռանան զբաղեցրած տարածքներից, կամ դրան կհասնի ռուսական բանակը: Արևմտյան պարբերականում Պուտինի այս խոսքերն անվանել են խիստ նախազգուշացում և Կիևին անզիջում վերջնագիր: 



Leave a Comment