Ռուբեն Սիմոնյանն ընդունել է Թուրքմենստանի կրթության փոխնախարար Ազատ Աթաևի գլխավորած պատվիրակությանը

Ռուբեն Սիմոնյանն ընդունել է Թուրքմենստանի կրթության փոխնախարար Ազատ Աթաևի գլխավորած պատվիրակությանը

 ԲՏԱ նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանն ընդունել է Թուրքմենստանի կրթության փոխնախարար Ազատ Աթաևի գլխավորած պատվիրակությանը։

Նախարարի տեղակալը ներկայացրել է տեխնոլոգիական կրթության ոլորտում Հայաստանի ունեցած փորձը՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև տարբեր ուղղություններով առկա է արդյունավետ համագործակցություն, ինչպես նաև մեծ ներուժ՝ հետագա գործակցության համար։

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում բարձր տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ռազմավարությանը, օրենքի ուժ ստացած յոթնամյա ծրագրին։

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել քննարկումները երկու երկրների ոլորտային մասնագետների մասնակցությամբ՝ նախանշելով հետագա գործակցության կոնկրետ ուղղությունները։

Leave a Comment