Aurora News | Ադոլֆ Հիտլերը հրաժարվել է իր ազգանունից

Ադոլֆ Հիտլերը հրաժարվել է իր ազգանունից: Նամիբիայի տեղական ընտրություններում 5-րդ անգամ հաղթելով՝ նա, այնուամենայնիվ, փոխել է իր ազգանունը։

«Ես Ադոլֆ Հիտլերը չեմ, ես Ադոլֆ Ուունոնան եմ»,- հայտարարել է նա:

Ուունոն Օմպունջա շրջանը ղեկավարում է 2004 թվականից։ Ավելի վաղ նա ասել էր, որ հայրն իրեն այդպես է անվանել՝ առանց այդ անվան իմաստը հասկանալու։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Ադոլֆ Հիտլեր Ուունոնա անունով նամիբիացի քաղաքական գործիչը հինգերորդ անգամ անընդմեջ հաղթել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում: 

Leave a Comment