«Այդ երբվանի՞ց Նավասարդ արք. Կճոյանը դարձավ մեր եկեղեցու բարեփոխիչ». Թաթուլ Հակոբյան

«Այդ երբվանի՞ց Նավասարդ արք. Կճոյանը դարձավ մեր եկեղեցու բարեփոխիչ». Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ճգնաժամը միշտ հնարավորության դուռ է բացում, մանավանդ, եթե կա արդար ցանկություն բարեփոխվելու:
ՀՀ իշխանություններ – Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոս, (հատուկ չեմ նշում՝ Պետություն-Մայր Աթոռ, որովհետև սա հաստակող ու համառ անհատների մենամարտ է), այս ճգնաժամը բարեփոխումների հնարավորություններ է բացում:
Այսպես, սա առիթ է տալու խոսելու ու խորհելու կուսակրոնության ուխտի միջնադարյան ավանդույթի պահպանության անհրաժեշտության, և, ընդհանրապես, Մեր եկեղեցու բարենորոգության մասին:
Մի քանի անգամ գրել եմ և կրկին ուզում եմ շեշտել, որ մեր հոգևոր հայերը իրավունք չունեն մտնել ներքաղաքական պայքարի մեջ, էլ չասած՝ հավակնել վարչապետի աթոռին:
Նույնը նշել ու կրկին պնդում եմ, որ եկեղեցին պետք է բարեփոխվի ներսից և ոչ որևէ իշխանավորի միջամտության արդյունքում, հատկապես, երբ գիտենք փորացավը որն է:
Ու այստեղ հարցեր են առաջ գալիս:
Եթե Գարեգին Բ-ն ունի զավակ և խախտել է կուսակրոնության ուխտը, ապա վարչապետ Փաշինյանին երեկ հանդիպած և հպատակություն հայտնած հոգևոր հայրերից առնվազն մեկի մասին նույնպես շատ է գրվել, որ նա էլ ունի զավակ՝ անուն-ազգանունով և այլն:
Եթե այդպես է, ապա արդարացված է՞ արդյոք կուսակրոնության ուխտը խախտածին օգտագործելով գահընկեց անել մեկ այլ կուսակրոնություն ուխտը խախտածին:
Գրեթե կասկած չունեմ, որ Մայր Աթոռի դիվանապետի անբարո տեսանյութը իրական է, հետևաբար՝ ամոթալի ու դատապարտելի: Իսկ երեկ վարչապետ Փաշինյանին հպատակություն հայտնած մեր սրբազանների մեջ չկա՞ կուսակրոնությունը խախտած գոնե մեկ այլ եպիսկոպոս: Եթե ասեմ կա և անուն նշեմ, ինձ մեղադրելու են զրպարտելու մեջ:
Այդ երբվան՞ից Նավասարդ արք. Կճոյանը դարձավ մեր եկեղեցու բարեփոխիչ: Նրա անունը մեր սրտերում է օֆշորի, Բենթլիի ու այլ ամոթալի լուրերով:
Որևէ կասկած չունեմ, որ մեր եկեղեցին պետք է բարեփոխվի:
Որևէ դրական զգացում չեմ ունեցել Գարեգին Բ Ամենայն Հայոցի հանդեպ, թեև Վահափառին երբեք չեմ հանդիպել ու իմ այս կարծիքը ձևավորվել է իմ այն ընկերների ասածներով, ովքեր հանդեպել են նրան…
Եվ վերջում՝ այսօր, երբ մենք ունենք այսքան մարտահրավերներ, ճի՞շտ ժամանակն է իշխանություններ-գործող վեհափառ մենամարտերի:
Չեմ գիտեր»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան

Leave a Comment