Ի՞նչ են անելու մասնավորի հետ ապահովագրության պայմանագիր կնքած անձինք․ Ավանեսյանի պատասխանը

https://arm.sputniknews.ru/20251128/inch-en-anelu-masnavvori-het-pajmanagir-knqats-andzinq-avanesjany-buzhapahvovagrman-masin-96330516.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/08/89873866_24:0:1447:1067_1920x0_80_0_0_e8201fe0120b80b6c4b7a4be268d8406.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, անահիտ ավանեսյան, առողջություն, առողջության ապահովագրություն

հայաստան, անահիտ ավանեսյան, առողջություն, առողջության ապահովագրություն

Բաժանորդագրվել

Անահիտ Ավանեսյանը նշեց, որ համակարգը քննարկվել է 3,5 տարի, և մասնավոր ապահովագրական ընկերությունները բավական ժամանակ են ունեցել պատրաստվելու համար:

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի – Sputnik. ՀՀ-ում պարտադիր բժշկական ապահովագրական համակարգին պետք է միանան նույնիսկ այն անձինք, որոնք մասնավորի հետ արդեն իսկ ունեն կնքած պայմանագիր։ Այս մասին ԱԺ-ում առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հետաքրքվեց, թե ինչ են անելու այն անձինք, որոնք օրինակ արդեն 1 տարվա պայմանագիր են կնքել մասնավորի հետ։

«Մեր ողջ բնակչությունը պետք է դառնա այս համակարգի մի մաս։ Այո՛, սա պարտադիր ապահովագրական համակարգ է, և անձը պիտի ունենա բազային պետական ապահովագրական փաթեթը։ Եթե այսօր մարդը օգտվում է մասնավոր ապահովագրական ծառայություններից, ապա նրա ապահովագրողը պետք է վերահաշվարկ անի այդ փաթեթի մասով և, հիմնվելով մեր բազային փաթեթի վրա, նրան ծառայությունների նոր առաջարկ անի։ Մարդիկ շարունակելու են օգտվել իրենց մասնավոր ծածկույթից, որի մեջ մի հատվածը լինելու է պարտադիր պետական բազային ապահովագրությունը»,– նշեց Ավանեսյանը։

Նախարարի խոսքով` համակարգը քննարկվել է 3,5 տարի, և մասնավոր ապահովագրական ընկերությունները բավական ժամանակ են ունեցել պատրաստվելու համար:

Խնդրահարույց նախագիծ է․ մասնագետը՝ պարտադիր բժշկական ապահովագրության մասին

Նա ընդգծեց՝ բոլոր ռիկսերը համատեղելով` քաղաքացիները ստանալու են ավելի կայուն ապահովագրական համակարգ։ Ըստ նախարարի՝ իրենց նպատակն է այնպես անել, որպեսզի բնակչությունը ցանկացած պարագայում ապահովագրված լինի ֆինանսական մեծ բեռից, մեծ ծախսերից։

Հիշեցնենք` 2026 թվականից կսկսվի առողջության պարտադիր ապահովագրական գործընթացը, որը նախատեսվում է ավարտել 2028 թվականին։

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հոկտեմբերի 1-ին հայտնեց, որ առաջին փուլում կընդգրկվեն 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող անձինք, սահմանվել է 129 600 դրամի ապահովագրական փաթեթ, որն իր մեջ ներառում է կանխարգելիչ, վաղ հայտնաբերմանն ուղղված, սքրինինգային, հիվանդանոցային ծրագրեր, դեղորայքային ապահովում, շտապօգնության ծառայություններ։

Leave a Comment