Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսները զրկված են ազատ կամարտահայտման հնարավորությունից՝ կոմպրոմատների պատճառով․ Տեր Վրթանես քահանա

8 եպիսկոպոսները, որոնք հանդիպել են Փաշինյանի հետ, ազատ կամարտահայտման հնարավորություն չունեն․ լրագրողների հետ զրույցում ասաց Գերագույն հոգևոր ժողովից դուրս եկած Տեր Վրթանես քահանա Բաղալյանը։

Նրանք, ըստ քահանայի, զրկված են ազատ կամարտահայտությունից՝ իրենց նկատմամբ շանտաժի, բռնության, նաև կոմպրոմատների պատճառով։

«Ուզում ենք, որ Վեհափառ Հայրապետն արդարացի վճիռ կայացնի բոլոր այն անձանց նկատմամբ, որոնք շանտաժի, կոմպրոմատների, ահաբեկման, նաև սուտ խոստումների զոհ են դարձել։ Ես նույնիսկ չեմ համարում, որ այդ հայտարարությունն իրենց ազատ կամարտահայտությունն է եղել, ես կարծում եմ՝ իրենք այդ հայտարարությունն արել են պարտադրանքի, ճնշման, կոմպրոմատների, ահաբեկման տակ»,- ասաց Տեր Վրթանես քահանա Բաղալյանը։

Leave a Comment