Պարտադիր զինծառայության տարկետում կտրվի Շանհայի վարկանիշային առաջին 50 բուհերի ուսանողներին

ՀՀ կառավարությունը նոյեմբերի 27-ի նիստում հավանություն է տվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին, որով նախատեսվում է փոխել զինծառայությունից տարկետում տրամադրելու կարգը: Նոր կարգով՝ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում կտրվի միայն այն քաղաքացիներին, ովքեր առկա ուսուցմամբ կընդունվեն և կսովորեն Շանհայի վարկանիշային (ARWU) առաջին 50 բուհերում (բուհերի ամբողջական ցանկը՝ ներքևում)։ Տարկետում կտրվի բակալավրիատի, մագիստրատուրայի, ասպիրանտուրայի կամ այլ առկա ուսուցման ծրագրերով սովորողներին։

Հիմնական պայմանը ուսումն ավարտելուց հետո քաղաքացիների վերադարձն է Հայաստան: Նրանք պարտավոր կլինեն առնվազն երեք տարի աշխատել կառավարության կողմից սահմանված ոլորտում և տարածաշրջանում։ Երեք տարվա աշխատանքային փորձառությունից հետո միայն քաղաքացուն կազատեն պարտադիր զինվորական ծառայությունից։ Համակարգը նպատակ ունի ապահովել բարձրակարգ մասնագետների վերադարձը և նրանց ներուժը կիրառել Հայաստանի գիտության, տեխնոլոգիական, տնտեսական և կրթական ոլորտներում։

Նշված պահանջը տարածվելու է նաև այն քաղաքացիների վրա, ովքեր նախկինում ստացել են տարկետում՝ «նվաճումների հիմքով», և ապագայում կավարտեն իրենց ուսումը։ Կառավարության տվյալներով՝ 2018 թվականից գործող մեխանիզմով տարկետում է ստացել 650 քաղաքացի, որոնցից 570-ը դեռևս շարունակում են ուսումը։

Նախագիծը նաև առաջարկում է չեղարկել տարկետում տրամադրելու գործող նորմը՝ «նվաճումների հիմքով», որը նախկինում թույլ էր տալիս տարկետում ստանալ հայկական բուհերի ուսանողներին։

Բուհերի ցանկը՝

1 Harvard University
2 Stanford University
3 Massachusetts Institute of Technology
4 University of Cambridge
5 University of California, Berkeley
6 University of Oxford
7 Princeton University
8 Columbia University
9 California Institute of Technology
10 University of Chicago
11 Yale University
12 Cornell University
13 Paris-Saclay University
14 University College London
14 University of Pennsylvania
16 University of California, Los Angeles
17 University of Washington
18 Tsinghua University
19 Johns Hopkins University
20 University of California, San Diego
21 University of California, San Francisco
22 ETH Zurich
23 Peking University
24 Zhejiang University
25 University of Toronto
26 Imperial College London
26 Washington University in St Louis
28 New York University
29 Rockefeller University
30 Shanghai Jiao Tong University
31 Northwestern University
31 The University of Tokyo
33 University of Michigan, Ann Arbor
34 PSL University
35 University of Copenhagen
36 University of Wisconsin, Madison
37 The University of Edinburgh
38 The University of Melbourne
39 University of North Carolina at Chapel Hill
40 University of Science and Technology of China
41 Fudan University
42 University of Munich
43 Sorbonne University
44 Swiss Federal Institute of Technology Lausanne
45 Technical University of Munich
46 Duke University
46 Kyoto University
46 The University of Manchester
49 The University of Texas at Austin
50 Karolinska Institute

Leave a Comment