Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. դեկտեմբերի 1-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Մասնավորապես՝ Սայաթ–Նովայի պողոտայում՝ Սայաթ–Նովայի պողոտա – Ավագ Պետրոսյան փողոց խաչմերուկից մինչև Սայաթ–Նովայի պողոտա – Խանջյան փողոցի խաչմերուկ երթևեկելի գոտու աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը: