Պաշտպանության նախարարությունից Armenia Today-ին հաստատել են 2 զինծառայողի վնասվածք ստանալու լուրը՝ տեղեկացնելով, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
News.am-ը գրել է, որ Վարդենիսում երկու պայմանագրային զինծառայող ականի վրա պայթյունի հետևանքով վնասվել են․ մեկի ձեռքը և ոտքն են վնասվել, մեկ ձեռքի մատները կտրվել են, իսկ մյուսի ոտնաթաթն են անդամահատել։
ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը Armenia Today-ին չի մանրասնել, թե դեպքն ինչ հանգամանքներում է տեղի ունեցել։
«Նրանք ծառայողական պարտականությունների կատարման հետ չկապված հանգամանքներում և ծառայողական պարտականություններ չկատարելիս են ստացել վնասվածքները»,- հավելել է նա։
Թորոսյանը տեղեկացրել է, որ մնացյալ հանգամանքների ճշտման ուղղությամբ պատկան մարմինները համապատասխան ուսումնասիրություններ են կատարում։
