28 նոյեմբերի 2025 – 13:32 AMT
PanARMENIAN.Net – Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ նոյեմբերի 30-ին պատրաստվում է մասնակցել սուրբ և անմահ պատարագին Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում։
Փաշինյանը հավելել է, որ այդ նույն եկեղեցում է տեղի ունեցել իր մկրտությունը։
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, որը ստորագրել է եպիսկոպոսների նամակն ու մասնակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, հաճախ պատարագ է մատուցում Սբ Սարգիս եկեղեցում։
ՀԱԵ մի խումբ բարձրաստիճան եկեղեցականներ՝արքեպիսկոպոսներ և եպիսկոպոսներհանդես են եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ Ամենայն Հայոց կաթողիկոս «Գարեգին Երկրորդը փորձում է կոծկել և ընթացք չտալՄայր Աթոռի դիվանապետԱրշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի արարքին, որի մասին վկայող տեսանյութեր էին տարածվել»։ Նշվում է նաև, որ«Գարեգին Բ-ն անհավատարիմ է գտնվել կաթողիկոսական օծմամբ ստանձնած իր ուխտին»։