Հոնկոնգում տեղի ունեցած ուժգին հրդեհի հետևանքով զոհերի թիվը հասել է 128-ի, շուրջ 200 մարդ անհետ կորած է համարվում, հայտնել է Reuters-ը:
Նոյեմբերի 26-ին Հյուսիսային Թայ Պո շրջանում 32 հարկանի ութ աշտարակներով Wang Fuk Court բնակելի համալիրում հրդեհ էր բռնկվել, որն արագ տարածվել էր:
«Մենք չենք բացառում, որ մարմինները կարող են հայտնաբերվել, երբ ոստիկանությունը մտնի շենք՝ մանրամասն հետաքննություն անցկացնելու համար», – մամուլի ասուլիսում հայտարարել է Հոնկոնգի անվտանգության ծառայության պետ Քրիս Թանը՝ հավելելով, որ 128 զոհերից միայն 39-ն են ճանաչվել:
Թանը նաև հայտնել է, որ համալիրում հրդեհային ազդասարքը պատշաճ չի աշխատել։
«Այժմ մեր նպատակն է համոզվել, որ շենքի ջերմաստիճանը իջել է, և երբ ամեն ինչ անվտանգ համարվի, ոստիկանությունը կհավաքի ապացույցներ և հետագա հետաքննություն կանցկացնի», – ասել է նա:
Շենքը, որտեղ բնակվում է ավելի քան 4600 մարդ, շրջապատված է եղել բամբուկե անտառներով և կանաչ ցանցով՝ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար:
Ոստիկանությունը հայտնել էր, որ ձերբակալել է շինարարական ընկերության երեք աշխատակիցների՝ չկանխամտածված սպանության կասկածանքով՝ վտանգավոր նյութերի, այդ թվում՝ պատուհանները ծածկող դյուրավառ նյութերի օգտագործման համար:
