Մանդատը վայր դրած Վիլեն Գաբրիելյանն ինքնառաջադրվել է 2026 թվականի ՔՊ ընտրացուցակում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն ինքնառաջադրվել է 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակում ընդգրկվելու համար, հայտնել է նա սոցիալական ցանցերում։

«Եղե՛ք զգոն, հավասարակշիռ, սառնասիրտ, ուժեղ, տոկուն»,- գրել է նա։

Ապրիլի 1-ին Գաբրիելյանը հայտարարել էր մանդատը վայր դնելու մասին։ Ապրիլի 8-ին Գաբրիելյանի պատգամավորական լիազորությունները դադարեցվել էին։ Դա տեղի էր ունեցել, երբ մարտի 30-ին Գյումրիում՝ ավագանու արտահերթ ընտրությունների ժամանակ, Գաբրիելյանի և լրագրողների միջև միջադեպ էր տեղի ունեցել, որի ժամանակ նա հայհոյանք էր հնչեցրել։ Պատասխանելով լրագրողների հարցին, թե այդ ամենից հետո չի՞ պատրաստվում մանդատը վայր դնել՝ ՔՊ անդամը նշել էր, որ «2026-ին իշխանությունը փոխվելու է, և մանդատը վայր դնելու կարիք չի տեսնում»։

Սեպտեմբերի 22-ին Գաբրիելյանը 435 քվեով դարձել էր ՔՊ վարչության անդամ։

Leave a Comment