«Վարչապետը ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել նրանց հրապարակային կերպով արտահայտած սկզբունքային դիրքորոշման համար: Երկրի ղեկավարի խոսքով՝ այն թեման, որն արծարծել են Եպիսկոպոսաց դասի ներկայացուցիչներն իրենց հայտարարության մեջ, ցույց է տալիս, որ անձնավորվածի միջոցով շատ կարևոր մի ընդհանրական օրակարգի հետ ենք առնչվում։
Նիկոլ Փաշինյանն իր խոսքում անդրադարձել է արժեքահեն հանրություն, արժեքահեն պետություն, արժեքահեն հասարակություն ունենալու խնդրին և նշել, որ պետության և հասարակության արժեքահեն լինելը կապված է նաև հոգևոր կյանքի հետ։
Ընդգծվել է, որ մեր արժեքներն առաջին հերթին առնչվում են մեր հոգևոր արժեքներին, և իրականության մեջ ինչպիսի դեր ունեն մեզ համար հոգևոր արժեքները՝ դրանք մեծապես կանխորոշում են նաև պետության և հասարակության արժեքահեն լինելը»,–նշված է վարչապետի աշխակազմի տարածած հայտարարությունում։
Հիշեցնենք, որ այսօր իշխանամերձ լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, ըստ որի եպիսկոպոսները հանդես են եկել հայտարարությամբ և պահանջել են կաթողիկոսից հեռացնել Արշակ Սրբազանին Մայր Աթոռից, սառեցնել նրա լիազորությունները։
Նիկոլ Փաշինյանը կառավարություն լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ տարածված տեղեկություններին՝ նշելով, որ պատրաստ է հանդիպման հրավիրել եպիսկոպոսներին։
Ավելի ուշ էլ՝ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերի իր էջում կադրեր հրապարակեց եպիսկոպոսների հետ հանդիպումից։