Պորտուգալիայի մինչև 17 տարեկանների հավաքականը Կատարում կայացած աշխարհի առաջնության եզրափակիչում առավելության հասավ Ավստրիայի ընտրանու նկատմամբ՝ պատմության մեջ առաջին անգամ նվաճելով աշխարհի չեմպիոնի տիտղոսը։
«Խալիֆա» մարզադաշտում կայացած հանդիպումն ավարտվեց պորտուգալացիների նվազագույն՝ 1։0 հաշվով հաղթանակով։ Վճռորոշ գոլը հանդիպման 32-րդ րոպեին հեղինակեց «Բենֆիկայի» երիտասարդական թիմի հարձակվող Անիզիու Կաբրալը։
Երրորդ տեղի համար պայքարում Իտալիայի հավաքականը հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում 4։2 հաշվով հաղթեց բրազիլացիներին (հիմնական ժամանակն ավարտվել էր ոչ-ոքի՝ 0։0 հաշվով)։
Հիշեցնենք, որ ֆուտբոլի աշխարհի Մ17 առաջնությունն անցկացվել է Կատարում՝ նոյեմբերի 3-ից 27-ը։
Հանդիպման գոլերն ու կարևորագույն իրադարձությունների տեսանյութերը՝ ԱՅՍՏԵՂ