Միլանի «Ինտերի» նախագահ Ջուզեպե Մարոտան արձագանքել է Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի՝ «ներաձուրրին» ապագայում գլխավորելու ցանկության վերաբերյալ խոսքերին։
«Ես Սիմեոնեի խոսքերը ընդունեցի որպես հիացմունք այն ակումբի նկատմամբ, որը նա լավ գիտի, որը լավագույններից մեկն է Եվրոպայում։ Մենք ունենք երիտասարդ մարզիչ՝ Կիվուն, որը, հուսով եմ, դեռ երկար տարիներ կմնա «Ինտերում»՝ նա հենց այն է, ինչ մենք փնտրում էինք։
Մենք գոհ ենք Քրիստիանից և համոզված ենք, որ նա կարող է երկար տարիներ անցկացնել այստեղ», – ասել է Մարոտան Sky Sport-ին տված հարցազրույցում։
Որպես ֆուտբոլիստ՝ Դիեգո Սիմեոնեն խաղացել է «Ինտերի» կազմում 1996-ից 1999 թվականներին։ Նա «Ատլետիկոյի» մարզիչն է 2011 թվականից։