Լեգենդար թենիսիստ Ռաֆայել Նադալը, որն անցյալ տարի ավարտել է կարիերան, կարևոր խորհուրդ է տվել «Բարսելոնայի» 18-ամյա հարձակվող Լամին Յամալին։
«Նրա համար կարևոր է շրջապատված լինել այնպիսի մարդկանցով, որոնք իսկապես ցանկանում են օգնել իրեն և ունենալ իմաստություն՝ լսելու այնպիսի բաներ, որոնք հաջողակ մարզիկները հաճախ դժվարանում են լսել։ Նա պետք է լինի ողջամիտ, պետք է չկորցնի կապը իրական աշխարհի հետ»,- Նադալի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Հիշեցնենք, որ Յամալի տրանսֆերային արժեքը գնահատվում է 200 միլիոն եվրո։ Այս տարի Յամալը «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքում զբաղեցրել է երկրորդ տեղը։