Հայաստանն իրեն համարում է ՀԱՊԿ անդամ, բայց այս փուլում ձեռնպահ է մնում հանդիպումներին մասնակցելուց․ Պուտին















Մենք գիտենք ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը, նրանք իրենց համարում են ՀԱՊԿ անդամ, բայց այս փուլում ձեռնպահ են մնում հանդիպումներին մասնակցելուց, Բիշքեկում ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Ինչ վերաբերում է Հայաստանի դիրքորոշմանը, ապա դա լավ հայտնի է: Ինչպես մեզ ասում են մեր հայ գործընկերները, մենք աջակցում ենք ՀԱՊԿ-ի կողմից կայացված բոլոր որոշումներին, մենք մեզ համարում ենք ՀԱՊԿ անդամ, բայց այս փուլում ձեռնպահ ենք մնում կազմակերպության նիստերին մասնակցելուց», – բացատրել է Ռուսաստանի ղեկավարը՝ հավելելով «Դե, դա նրանց ընտրությունն է»։

Միևնույն ժամանակ, Պուտինը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ն ոչ մեկի համար սպառնալիք չի ներկայացնում, բայց պետք է պատրաստ լինի հետ մղել ցանկացած ագրեսիա: 

«Մենք ոչ մեկին չենք սպառնում, բայց պետք է պատրաստ լինենք հետ մղել ցանկացած տիպի ագրեսիվ գործողություն մեր երկրների դեմ», – ռուս ղեկավարի խոսքերն է մեջբերել «Վեդոմոստին»։

Նա նաև նշել է, որ Ռուսաստանը կաշխատի իր դաշնակիցների հետ՝ ՀԱՊԿ-ի ռազմական ներուժը ամրապնդելու համար։ 



Leave a Comment