
Անկարայում տեղի է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Հռոմի պապ Լևոն 14-րդի երկկողմ հանդիպումը, հանդիպումը տևել է մոտ կես ժամ, հայտնում է «Anadolu» գործակալությունը:
Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր, որ հանդիպման ժամանակ Հռոմի պապ Լևոն 14-րդը և Թուրքիայի նախագահ Էրդողանը կքննարկեն Թուրքիա-Վատիկան հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները՝ հատուկ ուշադրություն դարձնելով Պաղեստինում տիրող իրավիճակին։ Հանդիպման օրակարգում են Իսրայելի կողմից Պաղեստինում շարունակվող ցեղասպանությունը, Մերձավոր Արևելքում խաղաղություն հաստատելու ջանքերը և ավելի լայն միջազգային հարցեր։