Զանգեզուրի միջանցքի շինարարությունը կավարտվի մինչև 2030 թվականը. Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլու


Միջազգային


Զանգեզուրի միջանցքի կառուցումը կավարտվի մինչև 2030 թվականը։

Այս մասին CNN Türk-ին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։

«Թուրքիան կարևոր օղակ է Միջին միջանցքում: Ներկայումս մենք չենք կարող տեղափոխել բեռների ցանկալի ծավալը: Այնուամենայնիվ, մենք ամեն օր մեծացնում ենք այս հզորությունը Բաքվի, Թբիլիսիի և Կասպից ծովի միջով անցնող երթուղիների շնորհիվ: Եվ Զանգեզուրի միջանցքը զգալի ներդրում կունենա հզորությունների ավելացման գործում», – ասել է նախարարը։

Ուրալօղլուն նշել է, որ Զանգեզուրի միջանցքը կլինի թյուրքական պետությունները և Հեռավոր Արևելքը կապող ամենակարճ երթուղին.

«Ադրբեջանը կառուցում է երկաթուղի Նախիջևանից մինչև Հայաստանի հետ սահմանը: Հորադիզից մինչև Բաքու հատվածն արդեն մոտենում է ավարտին: Այս երթուղին կօգտագործեն և՛ երկաթուղային, և՛ ավտոմոբիլային տրանսպորտը»,-նշել է նա:


Leave a Comment