Հայաստանի համար կանանց ներգրավումն անվտանգության համակարգում հանդիսանում է ռազմավարական անհրաժեշտություն։ Այս մասին հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության՝ Վրաստանում ՆԱՏՕ-ի կապի գրասենյակի և ՄԱԿ-կանայք կազմակերպության հետ համատեղ կազմակերպված «Արդյունավետ պաշտպանություն և անվտանգություն. կանանց նշանակալի մասնակցության խթանումը Հայաստանի զինված ուժերում և զինված ուժերից դուրս» բարձր մակարդակի միջազգային համաժողովի ընթացքում: Գրիգորյանի խոսքով՝ աշխարհի տարբեր երկրներում իրականացված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կանանց և տղամարդկանց հավասարակշռված մասնակցությունը զինված ուժերում ավելի արդյունավետ են դարձնում այդ կառույցները և վերջիններս ավելի մեծ հաջողությամբ են լուծում բարդ խնդիրները։ «Չնայած զգալի առաջընթացին՝ մենք գիտակցում ենք, որ կանայք դեռևս մնում են փոքրամասնություն պաշտպանության և […]