ՀԱՊԿ-ը նոր գլխավոր քարտուղար ունի – 5tv

Թաալաթբեկ Մասադիկովը նշանակվել է ՀԱՊԿ-ի նոր գլխավոր քարտուղար։ Նա պաշտոնը կզբաղեցնի հաջորդ երեք տարիների ընթացքում։

Մասադիկովին նշանակելու որոշումը կայացվել է Բիշքեկում կայացած գագաթնաժողովում։

Այս մասին կազմակերպության ներկայիս ղեկավար Իմանգալի Տասմագամբետովը հայտարարել է այսօր կայացած մամուլի ասուլիսում։

Ղրղզստանի ներկայացուցիչը պաշտոնը կստանձնի 2026 թվականի հունվարի 1-ին։ 

Կազմակերպության նոր գլխավոր քարտուղարն ավարտել է ՄԳԻՄՕ-ն և ասպիրանտուրան ավարտել Մոսկվայի պետական համալսարանում, ունի բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։ 

Մաասադիկովը ծառայել է Ղրղզստանի կառավարությունում, ավելի քան 12 տարի աշխատել է ՄԱԿ-ի համակարգում, ունի դեսպանի դիվանագիտական կոչում, 2017 թվականին առաջադրվել է Ղրղզստանի նախագահի պաշտոնում։

Նախկինում նա զբաղեցրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը։

Leave a Comment