«Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կարևոր է խաղաղության և կայունության համար»․ Բոչորիշվիլի | ՄԱՄՈՒԼ.ամ

Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի առաջընթացը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին։

Նրա խոսքով՝ այս գործընթացը կարևոր է տարածաշրջանում խաղաղության, կայունության և զարգացման համար, ինչպես նաև կնպաստի տարածաշրջանի դերի հետագա ամրապնդմանը Միջին միջանցքում։

Բոչորիշվիլին նշել է, որ Վրաստանը ուշադիր հետևում է տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներին և սերտ կապեր է պահպանում ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ։

Leave a Comment