Արցախ Միությունը Եվրոպական Խորհրդարան է ուղարկել զեկույց՝ Ադրբեջանում ապօրինաբար պահվող 23 հայ պատանդների վերաբերյալ։ Զեկույցը պատրաստվել է գործընկեր կազմակերպությունների՝ «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի», «Իրավունքի գերակայություն» ՀԿ-ի, «Հայկական իրավական ճակատի» և մի խումբ անհատ իրավապաշտպանների հետ միասին: Միության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ գերեվարված հայերից յոթն արդեն առերեսվել են կեղծ դատավճիռների՝ ստանալով 15-20 տարվա ազատազրկման պատիժ: Մյուս տասնվեցը Բաքվի ռազմական դատարաններում այժմ կանգնած են նմանատիպ բեմադրված դատավճիռների վտանգի առջև: Արցախ Միությունը շտապ կոչ է անում Եվրախորհրդարանի պատգամավորներին մեկնել Բաքու և ներկա գտնվել առաջիկա դատական լսումներին, ինչը կարևոր քայլ է թափանցիկությունն ապահովելու, հետագա իրավախախտումները կանխելու և Ադրբեջանին միջազգային իրավունքի համաձայն […]