Վաշինգտոնի կենտրոնում՝ Սպիտակ տանից երկու թաղամաս հեռավորության վրա, չորեքշաբթի օրը զինված տղամարդը կրակել է Արևմտյան Վիրջինիայի ազգային գվարդիայի երկու զինծառայողի վրա՝ պատճառելով նրանց կյանքի համար վտանգավոր վնասվածքներ։ Ոստիկանության տվյալներով՝ ենթադրյալ հարձակվողը միայնակ է գործել։ Մոտակայքում ծառայություն իրականացնող ազգային գվարդիականները վնասազերծել են կասկածյալին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը միջադեպի պահին Ֆլորիդայում էր, հայտարարել է, որ ենթադրյալ հարձակվողն Աֆղանստանի քաղաքացի է, ով ԱՄՆ է մուտք գործել 2021-ի սեպտեմբերին։ Նա նշել է, որ իր վարչակազմը կապահովի, որպեսզի կասկածյալը «վճարի հնարավոր ամենախիստ գինը»՝ գործողությունը որակելով որպես «չարիք, ատելություն և ահաբեկչություն»։ ԱՄՆ Քաղաքացիության և ներգաղթի ծառայությունը հայտնել է, որ անվտանգության ստուգումների վերանայման ընթացքում դադարեցրել է […]