Հայտնաբերվել է ընդհանուր 41 գրամ մարիխուանայի նմանվող զանգված. ՖՈՏՈ

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի․/Նովոստի–Արմենիա/․Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ստացվել է տեղեկություն, որ Գյումրի քաղաքի Լիսինյան փողոցի 31-ամյա բնակիչը պատրաստում, օգտագործում և ապօրինի պահում է թմրամիջոց։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
Նոյեմբերի 25-ին` ժամը 8.28-ին, Լիսինյան փողոցում նա ձերբակալվել և տեղափոխվել է վարչություն: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ: Նա հայտնել է, որ հայնաբերվածը «Խիմկա» տեսակի թմրամիջոց է, և խորդանոցում ևս ունի պահած մարիխուանա, ինչը պատրաստ է ներկայացնել:
Ինչպես հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը, Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ խորդանոցում հայտնաբերվել է ընդհանուր 41 գրամ մարիխուանայի նմանվող զանգված։
Ըստ տանտիրոջ` կանեփը քաղել էր Ղարիբջանյան գյուղին հարակից դաշտերի վայրաճ բույսերից:
«Նա տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Հանգամանքները պարզվում են», – նշված է հաղորդագրության մեջ։
