«Դասագրքերի վերանայումը կարևոր դեր ունի տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատման գործում»

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հերքում է մտավախությունները, թե «Իրական Հայաստանի գեղագիտական տեղորոշման և աջակցության» հայեցակարգը գրաքննության փորձ է։ ՍիվիլՆեթի եթերում նախարարը շեշտում է՝ հայրենիքի և պետության նույնականացմանը միտված այս նախաձեռնությունը երկրի ճանաչողության միջոցով խաղաղության հասնելու ուղիղ ճանապարհն է։ Անդրեասյանը հերքում է մշակութային ոլորտում գրաքննություն մտցնելու վերաբերյալ մտավախությունները՝ միաժամանակ հայտարարելով, որ կառավարության մշակած հայեցակարգը նպատակ ունի պետական ռեսուրսները կենտրոնացնել պետականության ամրապնդման և ներկայիս տարածքային իրողությունների ճանաչողության վրա։ «Մենք խոսում ենք մեր պետականության ամրապնդման մասին…, և սա նշանակում է, որ մենք պետք է կարողանանք տեսնել՝ որն է այն բովանդակությունը, որը աջակցում է այս օրակարգերին, և պետության ֆինանսավորումը ուղղենք այդտեղ։ Խոսքը վերաբերում է […]

Leave a Comment