Քննարկվել են Հայաստան-Ռումինիա երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցեր – Նորություններ 27.11.2025

Նոյեմբերի 25-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Տիտուս Կորլացեանի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստան-Ռումինիա երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև անդրադարձել են Հայաստան-ԵՄ գործընկերության ընթացիկ զարգացումներին և խորացմանը:

Մնացական Սաֆարյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացիկ տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ընդգծելով հաստատված խաղաղության ինստիտուցիոնալացման կարևորությունը և առանձնանշելով հաղորդակցային ուղիների ապաշրջափակման հետևանքով տարածաշրջանում բացվող տնտեսական զարգացման և բարգավաճման հեռանկարները:

Leave a Comment