Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից երկու փողոց հեռու, հրաձգություն է տեղի ունեցել, ինչի ծանր վիճակում են հայտնվել Ազգային գվարդիայի երկու զինծառայող։ Քաղաքապետը դեպքը որակել է «թիրախային հարձակում», գրում է BBC-ն:
Ոստիկանության տվյալներով՝ միակ ենթադրյալ հրաձիգը նոյեմբերի 26-ի երեկոյան կրակ է բացել Արևմտյան Վիրջինիայից ժամանած երկու գվարդիականների վրա, մինչև միջամտել են մոտակայքում գտնվող այլ գվարդիականներ, որոնք լսել էին կրակոցները։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որն այդ պահին Ֆլորիդայում էր, հայտնել է, որ ենթադրյալ հրաձիգը աֆղանստանցի է, ով ԱՄՆ է մուտք գործել 2021 թվականի սեպտեմբերին։
Նա խոստացել է, որ իր վարչակազմը կապահովի, որ կասկածյալը «վճարի ամենախիստ գինը» «չարիքի, ատելության և ահաբեկչության գործողության» համար։
Պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը լրագրողներին հայտնել է, որ Թրամփը հրամայել է Վաշինգտոնում տեղակայել ևս 500 գվարդիական զինվորի, որոնք միացել են քաղաքում արդեն իսկ գտնվող մոտ 2200 զինվորներին:
