ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկատվություն է տարածել Դիլիջանի ոլորաններում տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբեր․/Նովոստի-Արմենիա/. ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկատվություն է տարածել Դիլիջանի ոլորաններում տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ։
«Նոյեմբերի 27-ի՝ ժամը 08:00-ի դրությամբ, ՆԳՆ Փրկարար ծառայության օպերատիվ և համակարգված միջոցառումների շնորհիվ Դիլիջանի ոլորանների և «Լեռնային Հայաստան» առողջարանի մոտակա անտառային հատվածներում բռնկված հրդեհները ամբողջությամբ մեկուսացված են։ Կտրվի լրացուցիչ տեղեկություն»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես հայտնել է ՓԾ-ն, վերջին օրերին Հանրապետության տարբեր հատվածներում հրշեջ-փրկարարները իրականացրել են խոտածածկ և բուսածածկ տարածքներում հրդեհաշիջման աշխատանքներ։
Նոյեմբերի 22-ին Ճամբարակ-Թթուջուր հատվածում հրդեհ էր բռնկվել։
Նոյեմբերի 25-ին հրդեհ էր բռնկվել Տավուշի մարզի Դիլիջան «Կազաչի» հատվածում։