
ՆԳՆ Փրկարար ծառայությունը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Պարզաբանում․ Կազաչի հատվածում բռնկված հրդեհը մարվել է, նոր օջախներ չկան։
Սոցցանցերում և լրատվական կայքերում տարածվում են Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի հարակից անտառում բռնկված հրդեհին վերագրվող տեսանյութեր։
Նշված համայնքի հարակից Կազաչի (Տավուշի և Լոռու մարզերի միջև) տարածքում բռնկված հրդեհը ժամեր առաջ մարվել է, և այս պահին, նշված հատվածում հրդեհի նոր օջախներ չկան»:
Աղբյուրը` ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն