Տարածվում են Ֆիոլետովոյի հարակից անտառում բռնկված հրդեհին վերագրվող տեսանյութեր. ՆԳՆ-ն պարզաբանել է


Կազաչի հատվածում բռնկված հրդեհը մարվել է, նոր օջախներ չկան: Այս մասին հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը:


 


«Սոցցանցերում և լրատվական կայքերում տարածվում են Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքի հարակից անտառում բռնկված հրդեհին վերագրվող տեսանյութեր։


 


Նշված համայնքի հարակից Կազաչի (Տավուշի և Լոռու մարզերի միջև) տարածքում բռնկված հրդեհը ժամեր առաջ մարվել է, և այս պահին, նշված հատվածում հրդեհի նոր օջախներ չկան»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Դիտումների քանակ2

Leave a Comment