Այսօր քաղբանտարկյալների վերաբերյալ լսումներին զուգահեռ անցկացրած մամուլի ասուլիսում Արման Թաթոյանն ասել է, թե որպեսզի Նիկոլ Փաշինյանը չհաղթի, ընտրապայքարից պետք է դուրս գան նախկին նախագահները: Այս հայտարարությունը «Հայաստան» խմբակցությանը հիշեցրել է, իրենց ձևակերպմամբ, «Նիկոլական խոսույթը»: «Ընդդիմության ընդդիմադիր դիրքավորվելով չգնալ ընտրապայքարի». Արման Թաթոյանին հորդորում է խորհդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժը: