Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Տարակուսանք են առաջացնում այն քաղգործիչները ու անհատները, ով օրուգիշեր Ռոբերտ Քոչարյան են փնովում, հետո գնում են ինչ-որ տեղ ու ասում են, թե բա ընդդիմադիր դաշտը պետք է միավորվի:
Ախպեր, էտ մարդուն անընդհատ վիրավորելուց ի՞նչ միավորման մասին եք խոսում:
Բոլոր խոշոր քաղաքական ֆիգուրները իրենց հնարավոր/կայուն ընտրազանգվածը ունեն: Փոքր քաղաքական միավորները պետք է մտածեն այն ընտրազանգվածի մասին, որը ընդդիմադիր ա, բայց ընտրությունների չի գնում ինչ-որ պատճառով:
Քոչարյանի համար քվեարկողը կգա ու կքվեարկի իր համար, մնացածները թող իրենց էլեկտորատը կազմեն ու մեծացնեն, այլ էլեկտորալ այլ շերտերը ներգրավելով, ոչ թե Քոչարյանից ձայն տանելով,
Ասեմ , որ ընդդիմադիր քաղաքացիների դաշտը մեծ խոպամ տեղ ա, ու հաջողության դեպքում, կարող են 20-40 տոկոս կողքից հավաքեն, միավորվեն ու փակեն Փաշինյանի հարցը:
Մի քանի մեծ գաղափարապես մոտ միավորումներ սարքեն ու գնան ընտրությունների:
Ուրեմն, ինչ անել սկսնակ և ոչ սկսնալ քաղաքական գործչին: Երկու բան:
1. Հանգիստ թողնել Քոչարյանին
2. Գործով զբաղվել
Հ.Գ. Ու հիշել՝ բոյկոտի կոչ անողը, ձայներ փոշիացնողը, ուրիշ ընդդիմադիրից ձայն փախցնողը՝ նիկոլի սիտուատիվ դաշնակից ա:
Հ.Հ.Գ. Քոչարյան ազգանունի տեղը կարող էր իհարկե ուրիշ ազգանուն լիներ, բայց չկա: