Գիտնականները պարզել են, որ անկախ ամեն ինչից, մարդկանց մեծ մասի համար Ամանորյա եւ Սուրբ Ծննդյան ավանդական թխվածքները շարունակում են մնալ գրավիչ ու ցանկալի։ Ավելին, օրինակ՝ Սուրբ Ծննդյան ավանդական կարկանդակի շաքարի մեծ քանակություն պարունակող օրինակները ավելի գրավիչ են մարդկանց համար, քան դրանց ցածր կալորիական տարբերակը։ Մասնագետները նշում են, որ նույնիսկ այն դեպքում, երբ մարդը գիտի շաքարի մեծ քանակության պատճառած վնասների մասին, միեւնույնն է, ցանկանում է ճաշակել կամ գոնե համտեսել շաքարի մեծ քանակություն պարունակող թխվածքը։
Acta Psychologica գիտական հանդեսը նման եզրակացության է եկել՝ կատարելով մի շարք հետազոտություններ՝ տարբեր տարիքային խմբերի մարդկանց մոտ։ Հատկապես հետաքրքրական է եղել, որ շատերը դրական չեն վերաբերվել այն բանին, որ Սուրբ Ծննդյան ավանդական անուշեղենների վրա նշվում է շաքարի եւ կալորիականության մասին տվյալներ։ Գիտնականները դեռ չեն կարողանում բացատրել, թե ինչումն է նման վարքագծի գաղտնիքը սակայն խորհուրդ են տալիս ամեն դեպքում լինել ուշադիր՝ Սուրբ Ծննդյան ու Նոր Տարվա տոնական շրջանում ավելորդ կիլոգրամներ «չհավաքելու» համար։