Ողբերգական ու խոշոր հրդեհ Հոնկոնգում. այրվում են բարձրահարկեր, զոհերի թիվն աճում է. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (լուսանկար, տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

Հոնկոնգի Թայ Պո շրջանի բնակելի համալիրի մի քանի բարձրահարկ շենքեր, որտեղ ապրում է մոտ 4000 բնակիչ, հրդեհվել են։

Ողբերգական ու խոշոր հրդեհ Հոնկոնգում

Այս պահին այրվում է 4 շենք, փրկարարները տարհանել են 2 բարձրահարկ շենքերի բնակիչներին։ Համալիրը բաղկացած է 9 31-հարկանի շենքերից, որոնք ունեն են մոտ 2000 բնակարան։

Ողբերգական ու խոշոր հրդեհ Հոնկոնգում

Մահացել է առնվազն 13 բնակիչ և 1 հրշեջ, 15 հոգի վիրավոր է։ Որոշ մարդիկ մնացել են բարձրահարկ շենքերի ներսում, որոշները՝ անգիտակից վիճակում։ Շենքերից խիտ մոխրագույն ծուխ է դուրս գալիս։

Ողբերգական ու խոշոր հրդեհ Հոնկոնգում

Հրդեհի պատճառը դեռևս անհայտ է, և բոցերը արագ տարածվում են բամբուկե կառույցների միջով։ SCMP-ն նշում է, որ շենքի բնակիչները վաղուց բողոքում են, որ շինարարական աշխատողներ իրականացնողները ծխում են:

Leave a Comment