Իջևանի «Կռիվոյ» կոչվող տարածքում նոյեմբերի 26-ին պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով կա 2 տուժած, Armenia Today-ին հայտնել են Ներքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից։
Տուժածները վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել։
«Նախնական տեղեկություններով՝ նրանք հավաքված աղբն են այրել, որից էլ պայթյուն է առաջացել»,- հավելել են ՆԳՆ-ից։
Պայթյունի վերաբերյալ հաղորդումը նախարարությունը ստացել է ժամը 13։53-ին: Դեպքի վերաբերյալ նյութերը փոխանցելու են Քննչական կոմիտե։
ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Ջրերի և մթնոլորտի վերահսկողության բաժնի պետ Մեսրոպ Ավագյանը նոյեմբերի 26-ին հայտնել էր, որ տերևներ այրելու 15 դեպքով վարչական արձանագրություն կա, ինչը նախատեսում է 50 հազար դրամ տուգանք։
