ՄԻԵԴ-ը որոշել է, որ ԵՄ երկրները պետք է ճանաչեն միասեռ ամուսնությունները


Հասարակություն


ՄԻԵԴ-ը որոշել է, որ ԵՄ անդամ բոլոր երկրները պետք է ճանաչեն անդամ այլ երկրներում գրանցված միասեռ ամուսնությունները։ Եվրոնյուզի փոխանցմամբ, դատարան են դիմել երկու լեհեր, որոնք ամուսնացել են Գերմանիայում, սակայն իրենց ամուսնությունը հայրենիքում չեն ճանաչել, քանի որ Լեհաստանում միասեռ ամուսնություններն արգելված են։

Դատարանը եզրակացրել է, որ այդ մերժումը հակասում է  եվրոպական իրավունքին, քանի որ խոչընդոտ է հանդիսանում մի երկրից մյուսը տեղափոխվելու ազատությանը՝ միաժամանակ օգտվելով ԵՄ-ում ձեռք բերված իրավունքներից։

Դատավորները նշել են, որ դատարանի որոշումը չի պարտավորեցնում անդամ պետություններին փոփոխել իրենց ներքին օրենսդրությունը՝ նույնասեռ ամուսնությունները ճանաչելու համար, այլ փոխարենը պարտավորեցնում է նրանց ճանաչել ԵՄ մեկ այլ երկրում օրինականորեն կնքված ամուսնությունները։

«ԵՄ անդամ երկրները պետք է ճանաչեն միասեռ ամուսնությունները, որոնք օրինական կերպով կնքվել են դաշինքիի վանկլացած կետում, նույնիկս եթե նրանց ներքին օրենսդրությունը միասեռ ամուսնություններ չի նախատեսում»,-ասված է դատարանի՝ անցած երեքշաբթի օրը կայացրած որոշման մեջ։

Նշվում է, որ օրինական ամուսնության մերժումը հակասում է ԵՄ օրենսդրությանը, քանի որ խախտում է  անձնական կյանքի ու ընտանեկան կյանքի ազատությունն ու իրավունքը։


Leave a Comment