Հանրապետության տարբեր հատվածներում հրդեհի բազմաթիվ օջախներ մարվել ու մեկուսացվել են, իսկ մի շարք ուղղություններում աշխատանքները շարունակվում են նույն թափով։ Այս մասին հայտնում են շրջակա միջավայրի նախարարությունից։ Նախարարությունը ներկայացրել է այն տարածքները, որտեղ հաջողվել է մարել բռնկված հրդեհը։ Նախարարությունից տեղեկացնում են, որ հրդեհների հետևանքով հիմնականում այրվել են խոտածածկ տարածքներ, արձանագրվել են ծառերի ջերմահարումներ։ Հրդեհաշիջման գործողություններին ակտիվորեն միացել են նաև հարակից համայնքների բնակիչները՝ աջակցելով փրկարարներին բարդ և պատասխանատու աշխատանքում։