«Նկատելի է, որ բացի Հայաստանի գլխավոր դատախազից այստեղ ներկա չէ նաև դատախազի նախկին տեղակալը, ներկայիս ՄԻՊ-ը: Այս հարցերում, բնականաբար որպես անկախ մարմին, մարդու իրավունքների պաշտպանը ամենաշահագրգռվածը պետք է լինի, որ այս քանակությամբ քաղբանտարկյալներ, քաղհալածյալներ ու ապօրինություններ չլինեն: Թեև սահմանադրությամբ ու մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքով սահմանվում է, որ մարդու իրավունքների պաշտպանը անկախ գործիչ է, սակայն եկեք մի հատ փորձենք տեսնել արդյոք անկախ է, թե ոչ ու լուծումներ գտնենք, որպեսզի իսկապես անկախ դառնա, եթե անկախ չէ»,- այս մասին ԱԺ-ում քաղբանտարկյալների վերաբերյալ «Հայաստան» խմբակցության նախաձեռնած լսումների ժամանակ ասաց հասարակական գործիչ Հովհաննես Իշխանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։